Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալիևը նահանջելու տեղ չունի. նա որոշել է դիմել իր կարիերայի ընթացքում վերջին փորձին

Ալիևը նահանջելու տեղ չունի. նա որոշել է դիմել իր կարիերայի ընթացքում վերջին 
փորձին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ռուս լրագրող-միջազգայնագետ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ իր համար Ադրբեջանի այսօրվա գործողությունները, որոնց հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գիծը ենթարկվել է ակտիվ գնդակոծման, անակնկալ չէր: Նրա խոսքով, այդ գործողություններն անակնկալ չէին նաև Հայաստանի զինված ուժերի համար, որոնք վաղուց արդեն պատրաստ էին: Հայկական բանակը պատրաստ էր և տվել է արժանի պատասխան: Այդ մասին վկայում է գործողությունների առաջին իսկ րոպեներից ուղղաթիռներ, անօդաչուներ, տանկեր խոցելու, հակառակորդի մարդկային կորուստների մասին տեղեկությունը:

«Ես վաղուց լրատվամիջոցների հետ զրույցում ասել եմ, որ Բաքվի այդպիսի զինվելը պատահական չէ, արդիականացնում է զինամթերքը, կուտակում է ուժեր: Այդ ամենը չի անում, որ պարզապես նայի: Դրանից բացի, Ադրբեջանում վաղուց երազում էին ռևանշի մասին: Մի քանի ամիս առաջ տեղեկություն և կանխատեսումներ էի ստանում ադրբեջանցի գործընկերներից, ռազմական աղբյուրներին մոտ կանգնածներից, որոնք ինձ հուշում էին, որ ինչ-որ բան նախապատրաստվում է: Վերջանական տեղեկությունը եղավ սիրիական զինյալների մասին, ըստ որի, Թուրքիան բերում է Ադրբեջան: Եթե ենթադրել, որ այդ տեղեկությունը ճիշտ է (ուղիղ ապացույցներ մենք չունենք), ապա դա ենթադրում է մարտական գործողությունների մեկնարկ: Այդ համատեքստում են եղել հուլիսյան գործողությունները, և այս ամենը խոսում էր այն մասին, որ շուտով ամեն ինչ գլոբալ է սկսվելու: Այսօր սկսվեց, այն ինչ սկսվեց»,-ասաց փորձագետը:

Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից ամեն ինչ նախապես պլանավորված էր ու նախապատրաստված: Այդ մասին վկայում է և այն, թե ինչպես ադրբեջանական և  թուրքական լրատվամիջոցները սկսեցին արագ տեղեկություն տալ ճակատից:

«Ես ենթադրում եմ, այս անգամ Բաքուն գործելու է հուսահատ, որովհետև եթե այս անգամ նրանք ձախողեն հարձակումը և չկարողանան որևէ արդյունք ցույց տալ, ապա կսկսվի հեղափոխություն երկրի ներսում: Ադրբեջանի ժողովուրդն արդեն չի հասկանա: Մենք հիշում է Տավուշում հուլիսյան բախումները, երբ ադրբեջանցի երիտասարդները պահանջում էին պատերազմ: Պատերազմը սկսվեց, եթե Հայաստանը դիմակայի և հետ մղի հարձակումը և Ադրբեջանը ցույց չտա որևէ արդյունք, ապա Ալիևի ռեժիմը կհայտնվի մեծ վտանգի մեջ: Բաքվում դա հասկանում են և, երբ նրանք դա սկսեցին, հասկանում էին, թե իրենց համար ինչ կարժենա ձախողումը: Ինձ թվում է, որ նրանք կգնան մինչև վերջ: Սա լուրջ գործողություն է, որը փորձելու են տանել մինչև վերջ: Մինչև վերջ գնալուց բացի, այլ պլան չկա: Ալիևի ռեժիմը նահանջելու տեղ չունի, նա որոշել է գնալ է իր կարիերայի վերջին փորձին: Բոլոր խաղաքարտերը սեղանին են: Այս պարագայում նահանջի պլան, իմ կարծիքով, չի ենթադրվում: Ես շատ կզարմանամ, եթե նրանք դադարեցնեն, որովհետև խաչ կքաշվի Ալիևի կարիերայի և իր ռեժիմի վրա»,- նշել է Աբբաս Ջուման:

Իրինա Աբրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am