1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին 6.4 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 19.1 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին նվազումը կազմել է 11.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.9 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 187 հազար 61 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-օգոստոսին եղել է 483.90:

 Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսություններում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]