«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերությունը ընդլայնում է մասնաճյուղային ցանցը: Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Աբովան 6 հաղցեում գտնվող՝ «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին բանկի տնօրինությունը, հաճախորդները և ԶԼՄ-ների ներկայցուցիչները՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։
Բիբլոս Բանկ Արմենիայի տնօրեն Հայկ Ստեփանյանն իր խոսքում նշեց. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր նորաբաց մասնաճյուղում։ Վստահ եմ, որ մեր ծառայությունները կգերազանցեն մեր հաճախորդների սպասումները»։
Տարիների ընթացքում բանկը ձևավորել է սոցիալական պատասխանատվության մշակույթ, իր գործունեությամբ աջակցելով Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտների կայացմանը: Կարևորելով կրթության դերը Հայաստանի զարգացման գործընթացում, և գիտակցելով համավարակի ընթացքում կրթության հեռավար կազմակերպան ժամանակ առաջացած բարդությունները, որոնց բախվում են թե՛ կրթական ոլորտի աշխատակիցները, և թե՛ երեխաներն ու նրանց ծնողները՝ Բիբլոս Բանկ Արմենիան իր համար շատ տոնական այս օրը, տոն է դարձրել նաև 10 աշակերտների համար:
Երևանի տարբեր միջնակարգ դպրոցների բարձր առաջադիմությամբ 10 աշակերտներ Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից ստացան պլանշետներ, որոնք վստահորեն կօգնեն էլ ավելի արագ և արդյունավետ դարձնել ուսուցումը:
Աբովյան 6 Նորաբաց մասնաճյուղը հայաստանյան բանկային համակարգում նոր շունչ է, որն արմատապես կփոխի սպասարկման մասին պատկերացումները։
Հաճախորդների սպասարկումը կիրականացվի գերժամանակակից լուծումներով, հարմարավետ, ընդարձակ, նորագույն տեխնիկայով հագեցած սրահում՝ հերթի կառավարման համակարգի միջոցով։
Մասնաճյուղում գործում է 24/7 տերմինալային հատված, որը հնարավորություն է տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։
Շուտով կբացվի նաև «Բաղրամյան» մասնաճյուղը, որը ևս մեկ հարմարավետ միջավայր կհանդիսանա բանկի հաճախորդների համար: