Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Ռուսաստանը պատրաստ Է Պերուին ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն. աղբյուր

Ռուսաստանը պատրաստ Է Պերուին ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է Պերուին մի շարք ռազմա-փոխադրական ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի մի աղբյուր:

«Դրանք կարող են լինել ինչպես ծանր Իլ-76-ի նորացված տարբերակները, այնպես Էլ նորագույն միջին հեռավորության Իլ-112-ները, կան նաեւ այլ տարբերակներ»,-պարզաբանել Է նա: Գործակալության զրուցակիցը հիշեցրել Է, որ Լիման 2019 թվականին Ուկրաինայի հետ պարտավորագիր Է կնքել 2021 թվականին առաջին բորտի մատակարարման վերաբերյալ:

«Սակայն այսօր ինքնաթիռը պատրաստ Է միայն 40 տոկոսով, «…» քանի որ դրա համար չկան ռուսաստանյան համալրող մասեր»,-նշել Է նա: Աղբյուրն ընդգծել Է, որ փաստորեն ուկրաինական ընկերության ներկայացուցիչը մեկ տարի առաջ դիտավորյալ սխալ տեղեկություն Է տվել Պերուի ղեկավարությանը, խոստանալով, որ ռուսաստանյան բաղադրամասերի հետ կապված խնդիր չի լինի: «Ուկրաինական կողմն այն ժամանակ հայտարարել Էր ինքնաթիռն առանց ռուսական բաղադրամասերի օգտագործման կառուցելու պատրաստականության մասին՝ եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ ավելի լայն կոոպերացիայի հաշվին: Սակայն, ակներեւ Է, որ այստեղ խնդիրներ են առաջացել»,-ասել Է նա:

Արդյունքում՝ Պերուի ԱԳ նախարարությունը, գործակալության զրուցակցի խոսքով, կասեցրել Է պարտավորագրի գործողությունը ազգային ոստիկանության համար ուկրաինական ինքնագրեր գնելու նպատակով, քանի որ պատվիրատուն դրա իրագործումը գնահատում Է որպես քիչ հավանական:

Ան-178-ը պետք Է փոխարիներ Ան-32-ին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ