Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել

«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական 
լսումներ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմնակից է, որ համավարակի պայմաններում վարկերի հարցում երկրում ներդրվի համաներման համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց պատգաավոր Արման Աբովյանը՝ խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

Արման Աբովյանը նշեց՝ լսումներն ուղղված են քաղաքացիների առաջ քաշած խնդիրները բարձրաձայնելու, հավաքելու, համակարգելու և օրենսդրական համապատասխան առաջարկներով հանդես գալու համար: Աբովյանը նկատեց՝ Covid-19-ի համավարակը ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, և դրանց հետևանքով այսօր ՀՀ-ն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ: Եվ պատգամավորի կարծիքով՝ այդ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր մի բան. այն է՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում: «Մարդիկ թե մինչև համավարակը, թե մինչև տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, ունեին որոշակի տեսլական ապագայի համար: Սակայն այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել: Ծանրագույն իրավիճակում հայտնվել են ոլորտներ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ իրենք դիտարկում են համաներման համակարգի ներդրումը: Նրա կարծիքով՝ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, պետությունը պետք է քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկի:

«Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ֆինանսական կազմակերպություններն առաջին հերթին գործընկեր լինեն քաղաքացու հետ»,-նշեց նա:

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը վարկերի հարցում  պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 8-ին հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1.3 տրլն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում, արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուրը 100 մլրդ դրամ:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]