Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ 
աշակերտների և ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում, որն աշխարհի ամենամեծ   գիտական, մշակութային փառատոնն է, մեր երկիրը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի տասնյակ դափնեկիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների:

Նրանք մեկ շաբաթ շարունակ Հայաստանում սովորող աշակերտների և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են այլ տարաբնույթ միջոցառումներ»,-շեշտեց նախարարը:

STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 6-11-ը: Փառատոնը միավորում է արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am