Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ 
գաղտնի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել  է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 10:40:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ