1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին 
հատկացվել է 2 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Նման հուշարձանի տեղադրման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով, ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ին կայացված որոշման համաձայն, Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:

2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]