1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ­-ի խաղաղապահների գործունեության խոչընդոտումը

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ­-ի խաղաղապահների 
գործունեության խոչընդոտումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտելի է համարում Թուրքիայի այն քայլը, որով վերջինս արգելել է գերմանական օդանավին թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց.

«Դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ­-ի և ՄԱԿ­-ի շրջանակներում խաղաղապահների գործողությունները՝ ելնելով պարզապես իր հակահայկական դիրքերից: Մենք այս հարցի մասին նաև բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով»։

Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածքով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: Ինքնաթիռը հուլիսին Գերմանիայից Հայաստան էր ուղևորվում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար: Թուրք դիսպետչերն ինքնաբուխ կերպով և առանց պատճառի հրաժարվել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն տալուց: Խնդիրը չի լուծվել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից, և Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ օգտվելով Ռուսաստանի օդային տարածքից և միայն օգոստոսի կեսերին կարողանալով տեղափոխել հայ խաղաղապահներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը: Այս հանգամանքով պայմանավորված՝ գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։ Գերմանական Spiegel լրատվամիջոցը միջադեպի առնչությամբ հիշեցրել է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]