Տնտեսություն

Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարելու որոշում ընդունեց՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը գործադիրի օգոստոսի 20-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր: Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում