Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթվա ընթացքում. դրանք առաջինը կստանան ռիսկի խմբի մարդիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր անցկացվում Է որակի հսկողություն: Երկու շաբաթվա ընթացքում կթողարկվեն դեղորայքային պատրաստուկների առաջին փաթեթավորումները, որոնք կստացվեն ռիսկի խմբի բժիշկների (պատվաստումների) համար»,-ասել Է նախարարը:

Այն պնդումները, թե կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութն անվտանգ չԷ, Մուրաշկոն չհիմնավորված Է համարել:

«Արտասահմանցի գործընկերները, հավանաբար, զգալով ռուսական պատրաստուկի որոշակի մրցակցային առավելությունները, փորձում են ինչ-որ կարծիքներ հայտնել, որոնք, մեր հայեցողությամբ, բացարձակ չհիմնավորված են: Իսկապես, բազմաթիվ երկրներ ուսումնասիրությունների համար կիրառել են այս կամ այն արագացված ռեժիմները, բայց ռուսաստանյան պատվաստանյութն արդեն ունեցել Է որոշակի կլինիկական տվյալներ»,-ասել Է նախարարը:

Նրա խոսքով, այն հարթակը, որի վրա բազավորվել Է պատվաստանյութի մշակումը, բաղկացած Է պատրաստուկներից, որոնց մի մասը գտնվում Է կլինիկական հետազոտություններում, իսկ մի մասն արդեն դրանք անցել եւ գրանցում Է ստացել:

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից: Պատվաստանյութի մշակումն ու արտադրությունը ֆինանսավորում Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ պատվաստանյութն անվտանգ Է: Պուտինը հայտարարել Է, որ այդ պատվաստանյութն հաջողությամբ ստացել Է իր դուստրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am