Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔՏՀԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և 
Կենտրոն վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ օգոստոսի 11-ին հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ կատարում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։

«Հիմնական խախտումները  կրկին հանրային տրանսպորտում է շարունակում արձանագրվել։

Վաղ առավոտից սկսված վերհասկողական աշխատանքների  ընթացքում դիտարկվել է մոտ 5 տասնյակի հասնող տրանսպորտային միջոց։ Արդյունքում ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել  ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր։

Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել  լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am