Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Շիրակ»-ի նոր նախագահը գալիք մրցաշրջանն անցումային է համարում

«Շիրակ»-ի նոր նախագահը գալիք մրցաշրջանն անցումային է համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր նախագահ Տիգրան Վիրաբյանը մեծ ակնկալիքներ չունի գալիք մրցաշրջանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մեկնարկող առաջնությանը, գրել է. «Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ Շիրակի մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսեւորել Շիրակի հիմնական կազմում՝ բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։ 

Ուզում եմ նշել նաեւ, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։ 

Շիրակի համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել,սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, Շիրակից բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաեւ հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները»:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանին կփոխարինի Տիգրան Վիրաբյանը: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am