Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործարարները քննարկել են շինարարական ոլորտի խնդիրները

Գործարարները քննարկել են շինարարական ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ  մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում օգոստոսի 7-ին կայացել է շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող   աշխատանքային քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, հանդիպմանը մասնակցել են շինարարական, ապահովագրական ու բանկային բնագավառների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում, մասնավորապես, շեշտադրեցին շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված  մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտությունը։ Նրանց համոզմամբ՝ ներկայումս գործող կարգով պահանջվող բանկային երաշխիքների սահմանված չափերը, որոնք խստացվել են ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մրցույթներին մասնակցության բարդություններ են առաջացնում հատակապես փոքր և միջին ընկերությունների համար, նպաստում գործընթացի մոնոպոլիզացմանը, սպառնում արտաքին կապիտալի կողմից տեղական շինկազմակերպությունների դուրսմղմանը։ Մասնագետների կարծիքով՝ ներկայումս հայտարարված մի շարք մրցույթներ չեն կայանում հենց ամբողջական բանկային երաշխիքների ներկայացման խնդիրներով պայմանավորված։

Քննարկվել են լուծման տարբերակներ։ Մասնավորապես կարծիք է հայտնվել, որ, թերևս, իջեցվի բանկային երաշխիքի սահմանված չափը, կամ երաշխիքային խնդիրը լուծել ապահովագրական գործակալությունների միջոցով և աշխատել ոչ միայն բանկային համակարգի հետ, այլ, կամ-կամ սկզբունքով՝ ներառելով նաև ապահովագրական երաշխիքային տարբերակը։

ՀԱԳՄ նախագահության անդամ, «Էլիտ գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանն ընդգծել է բոլոր ոլորտների համար միասնական առաջարկ մշակելու կարևորությունը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է հնչած կարծիքները խմբավորել ու, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստում քննարկելուց հետո, առաջարկների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am