Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կարող ենք հաղթել, եթե խաղանք քաջ ու վստահ. Մխիթարյան

Կարող ենք հաղթել, եթե խաղանք քաջ ու վստահ. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` «գայլերը» Եվրոպայի լիգայի «Սևիլիա»-ի դեմ խաղում պետք է պահպանեն կենտրոնացվածությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանը շեշտել է, որ թիմի համար կարևոր է լինել կենտրոնացված և պահպանել գնդակը: «Կարող ենք հաղթել, եթե խաղանք քաջ ու վստահ: Պետք է խաղի ընթացքում հավասարակշռված գործենք»,-ասել է նա:

Մխիթարյանը խոսել է նաև նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին` ամոթալի է համարել այդ խաղին չմասնակցելը: «Այս տարին այլ է, և ես ցանկություն ունեմ հասնել մինչև եզրափակիչ: Ուզում եմ հաղթել, ինչպես որ ուզում եմ հաղթել գալիք խաղում: Ամեն ինչ անելու եմ թիմին  օգնելու` հաղթանակի հասնելու համար»,-ասել է կիսապաշտպանը

Հայ ֆուտբոլիստի կարծիքով` Իտալիայի Սերիա Ա-ում անցկացրած այս մրցաշրջանը լավագույններից մեկն էր իր կարիերային ընթացքում: «Եվրոպայի լիգայում դեռ գոլ չեմ խփել և դրա համար ունեմ 90 րոպե: Բայց առավել կարևոր է, որ թիմը հաղթի»,-եզրափակել է նա:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն կմրցի իսպանական «Սևիլիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանալով 20:55-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]