Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում»,- գրել է Մարուքյանը:

Մարուքյանը դիմումում խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք «Հայինկասացիա» ՓԲ ընկերությունը լուծարվել կամ լուծարվո՞ւմ է, եթե ընկերությունը լուծարման գործընթացում է, ապա ե՞րբ է այն սկսվել, ի՞նչ փուլում է գտնվում այդ պրոցեսը և ո՞վ է իրականացնում կամ իրականացրել լուծարային գործընթացը, և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am