Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀ նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ 
խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ԱՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները՝ ներկայացնելով ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների վերանորոգման, բերքի իրացման,  խմելու և ոռոգման ջրի խնդիրների, ինչպես նաև բնակարանային և սոցիալ-տնտեսական նշանակության այլ հարցեր: Շրջանային պատասխանատուների խոսքով՝ որոշ համայնքներում լուրջ վնասներ է հասցրել վերջին օրերին տեղացած կարկուտը:

Երկրի ղեկավարը նշել է, որ կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում շարունակում է համաչափ արձագանքել նախանշված խնդիրներին, սակայն հորդորել է որոշ հանձնարարականներ կատարելիս ավելի ակտիվ ներգրավվել գործընթացին: Խոսելով խմելու ջրի կանոնավոր մատակարարման հարցի լուծման շուրջ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն Կառավարության առաջնահերթություններից է և նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա 3 տարիներին: Քննարկման ընթացքում նախագահի կողմից տրվել են նաև մի շարք հանձնարարականներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am