Քաղաքականություն

Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական հեղինակավոր Digi24 հեռուստաալիքին` հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված էսկալացիայի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանը նշել է. «Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են ավելի քիչ ուժեղ, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»:

Դեսպանն ընդգծել է, որ համաձայն ՀՀ ՊՆ հայտարարությունների՝ տեխնիկական տեսակետից հայկական դիրքում որևէ փոփոխություն չի եղել: Նա կարևոր է համարել, որ հայկական բանակն ուներ նման սպառազինություններ, բայց երբեք չի սպառնացել այդ խողովակաշարերի վնասմամբ՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»,-նշել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում