Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային. իսպանացի պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային. 
իսպանացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս օրերին բռնության աճի պայմաններում իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի»,- գրել է Մարտա Ռոսիկը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]