Քաղաքականություն

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի մեկնաբանությունը․

«Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:

Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում