Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։

Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության երկրների տարածքում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը:

Նախատեսվում է նաև լսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները միության գործունեության արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ընթացքի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:

Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am