Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը

ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, առ այսօր այն ապակառուցողական է, տեսնենք, թե ինչպես կլինի սրանից հետո»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով Մամեդյարովի պաշտոնանկությանը, կարծիք հայտնեց, որ այդտեղ խնդիրը ներքին է, ոչ թե արտաքին, որոնք կարող են վերաճել, անգամ, Ադրբեջանի նախագահի փոփոխության:

«Կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե արտաքին է, այլ ներքին: Ադրբեջանում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, այնպիսի տպավորություն է, որ այդ փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2004թ. զբաղեցնող Էլմար Մամեդյարովին: ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Ջեյհուն Բայրամովը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում