Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022100.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը․
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և ներկայումս Գագաթաժողովը նախագահող և ինձ հարազատ Հայաստանի միջև սահմանային մահացու բախումների կապակցությամբ։ Մաղթում եմ լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի ռեժիմի պահմանմանը»։