Քաղաքականություն

Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին 

1 րոպեի ընթերցում

Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում