Քաղաքականություն

Ռուսաստանը կանի հնարավորը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը կանխելու համար․ Մատվիենկո

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կանի հնարավորը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը կանխելու համար․ Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», - ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են:

«Այժմ գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ` ռազմական ցանկացած գործողություն անհապաղ դադարեցնելը», - ասել է նա:

Մատվիենկոն նշել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` դիվանագիտական ուղով էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Բացի այդ, ջանքեր են գործադրվում խորհրդարանական մակարդակով։

«Մենք շատ տագնապած ենք և անհանգստացած ենք այս իրավիճակից: Կանենք ամենը, որպեսզի կագնեցնենք լարվածության սրացումը և ռազմական գործողությունները», - ընդգծել է Մատվիենկոն:

Ըստ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում