Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արձանագրված հրդեհների թիվը նվազել է

Արձանագրված հրդեհների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում արձանագրվել է հրդեհների 2 հազար 872 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 3 հազար 554 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանում հրդեհների թիվը նազել է 682 դեպքով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու տուժածներից:

«Ընթացիկ տարում հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 15: Նախորդ տարի նույն ժամանակահատվծում ունեցել ենք 1 զոհ և 18 տուժած: 2018 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 5 զոհ, 13 տուժած: Ինչպես տեսնում եք, թեպետ հրդեհների թիվը պակասել է, սակայն ավելացել է զոհերի թիվը: Ասեմ, որ հրդեհների քանակը կապ չունի, մեկ հրդեհի դեպքում էլ կարող է զոհերի թիվը շատ լինել»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Հայաստանում գրանցված հրդեհի դեպքերի զգալի մասը՝ 1 469-ը, արձանագրվել է խոտածածկ տարածքներում: Հաջորդը բնակելի հատվածն է՝ առանձնատներ, բնակելի շենքեր, որոնց հետևում են աղբավայրերը, աղբատարները: Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում հրդեհների 90 տոկոսից ավելին այս կամ այն կերպ կապված է մարդկային գործոնի հետ, երբ կա անփութություն, անզգուշություն:

«Թեպետ հրդեհների թվերը նվազել են, ամեն դեպքում հանգստանալ պետք չէ: Առջևում ունենք երկու հրդեհավտանգ ամիսներ, և կարծում եմ, որ դեռ հրդեհների քանակը կաճի: Շոգ եղանակով պայմանավորված՝ այս շրջանում շատերը նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Առիթից օգտվելով՝ հորդորում եմ քաղաքացիներին զգոն լինել, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Տարածված խնդիրներից մեկն այն է, որ բաց կրակի հետ անզգույշ գործողություններ են կատարում, ծխախոտի չհանգցրած մնացորդը նետում են չոր խոտածածկ հատված: Շատ կարևոր հանգամանք է աղբն իր հետևից հավաքելը, հակառակ դեպքում մնում է արևի տակ, չորանում է: Եթե այնտեղ կան ապակիներ, ապա կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ բռնկում առաջացնել»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am