Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրագրողների Համահայկական Համաժողովի տարածաշրջանային խորհրդակցությունները կանցկացվեն առցանց

Լրագրողների Համահայկական Համաժողովի տարածաշրջանային խորհրդակցությունները կանցկացվեն առցանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրագրողների Համահայկական Համաժողովի համակարգող խորհուրդը որոշում է ընդունել նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում տարածաշրջանային խորհրդակցությունները առցանց ձևաչափով անցկացնելու մասին։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին համակարգող խորհրդից։

«Լրագրողների Համահայկական Համաժողովները Համակարգող Խորհուրդը հիմնվելով  29 Փետրվարի – 1 Մարտ Անթիլիասում կայացած իր նիստին որոշումներուն վրա, ծրագրում է կազմակերպել տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ։ Առաջին հերթին նկատի են առնված Մերձավոր Արևելքի (Լիբանան, Սիրիա, Իրան, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս) գործող հայկական լրատուամիջոցների խմբագիրները»,- նշվում է հայտարարությունում։

Առցանց տարածաշրջանային առաջին ժողովը  տեղի կունենա 2020թ․ հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, Բեյութի ժամանակով՝ 18:00-ին։

Տարածաշրջանային համաժողովի խորագիրն է «Հայկական Լրատվամիջոցը Ներկա Պայմաններում. Դժվարություններ և Դիմագրավման Միջոցներ»։

Համակարգող խորհուրդը մասնակցել ցանկացնողներին խնդրում է կապվել panarmenian.media@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Անթիլիասում փետրվար 29-ից մարտի 1-ը կայացած Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստում հստակեցվել են ֆորումի առաջիկա աշխատանքների ընդհանուր ուղղությունները։ Համակարգող խորհրդի քննարկումների օրակարգում ներառված էին Անթիլիասում անցյալ տարի տեղի ունեցած լրագրողների համահայկական համաժողովի արդյունքները, համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, ինչպես նաև համահայկական լրատվական գործակցության զարգացմանն ուղղված գործնական մեթոդները:

Համակարգող խորհրդի կազմում են Արամ Անանյանը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, Սաթիկ Սեյրանյանը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանը՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանը՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Սեւակ Հակոբյանը՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am