Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն 25մլրդ եվրոյով կկրճատի բյուջեի յոթնամյա պլանը Միության ներսում ակա տարաձայնությունների պատճառով

ԵՄ-ն 25մլրդ եվրոյով կկրճատի բյուջեի յոթնամյա պլանը Միության ներսում ակա տարաձայնությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել Է ավելի քան 25 միլիարդ եվրոյով կրճատել Եվրամիության 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանը՝ մինչեւ 1,074 տրիլիոն եվրո (ամբողջ 7 տարվա համար)՝ Միության երկրների միջեւ ծայր առած տարաձայնությունների պատճառրով: Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համապատասխան հայտարարությունն արել Է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ առաջարկությունը կքննարկվի Եվրամիության՝ հուլիսի 17 – 18-ը կայանալիք գագաթնաժողովում: «Հունիսի 19-ին (ԵՄ-ի անցած գագաթնաժողովում) Միության ղեկավարներն անցկացրել են (Եվրահանձնաժողովի, 7 տարվա համար շուրջ 1,1 տրիլիոն եվրո) բյուջետային առաջարկությունների առաջին քննարկումը եւ հակազդեցություն են դրսեւորել առանձին կետերի շուրջը: Ես ինտենսիվ բանակցություններ եմ վարել եւ դրանց հիման վրա կներկայացնեմ իմ առաջարկությունը Եվրամիության յոթնամյա բյուջետային պլանի վերաբերյալ: 2021 – 2027 թվականների համար դրա ծավալը կկազմի 1,074 միլիարդ եվրո»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]