Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ 
համանախագահների կոչը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:

«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ռազմական լուծում չունի ռազմական գործողությունների վերսկսման միջոցով»,- նշված է հայտարարությունում:

Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում:

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, առաջին հերթին ՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում, որոնք կպաշտպանեն մարդկանց կյանքը ԵՄ-ի անմիջական հարևանությամբ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]