Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործընթացում անհանգստացնող ազդակներ չի տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մաքսային անցակետերում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար նախատեսված ընթացակարգերը սրբագրվել են այնպես, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք և Վերին Լարսում էլ ունենք մաքսային ներկայացուցիչ։ Այս գործակցության շրջանակներում հույս ունեմ, որ ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով։ Ներկա պահին որևէ անհանգստացնող ազդակ չունենք»,- նշեց Փաշինյանը։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան