Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի 
համար վարկի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել. ՀՀ-ն շահեկան է համարել իր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել խնդիրը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերութունների հետ: 

Հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են: «Բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան համարել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նաև նշեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է: Գործընկերների հետ պայմանագրերն առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով:

Ավելի վաղ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ներգրավել 270 մլն դոլարի վարկային միջոցներ:  ՌԴ-ն ևս 30 մլն դոլար տրամադրելու էր որպես դրամաշնորհ: 

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն «Արմենպրես» հետ զրույցում պարզաբանեց, որ 270 մլն դոլար վակային միջոցից ու 30 մլն դրամաշնորհից ընդհանուր մնացել էր 107 մլն-ի մնացորդ, որի օգտագործման ժամկետն ավարտվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ին: «Մենք ընդամենն օգտագործման ժամկետն այլևս չենք երկարաձգում: Այսինքն դա, այսպես թե այնպես, ավարտվել էր, մնացել էր մնացորդը, որը մեզ համար հասանելի չէր: Կար տարբերակ երկարաձգելու: Բայց այս պահին ընտրվելու է չերկարեցնելու տարբերակը: Մնացյալ աշխատանքները կշարունակվեն այլ միջոցների հաշվին»,-ասաց փոխնախարարը: 

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունը երկարաձգման համաձայնություն էր տվել: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am