Տնտեսություն

Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ համայնքներին 2019-ին տրամադրվել է 731.1 մլն դրամի պետական աջակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմաննն այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Խոսելով տարածքային զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ 502 համայնքներին նախատեսված ֆինանսական աջակցությունից՝ Պապիկյանն ասաց. «Ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվել է 51.1 մլրդ ընդհանուր դոտացիա: Հաշվետու տարում սահմանամերձ համայնքներին տրամադրվել է 731.3 մլն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78.7 տոկոսը»,- ասաց նախարարն ու նշեց՝ դա պայմանվորված է համայքնների կողմից գազի, էլենտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում