Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի 
մեծ հերքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Այսօր անվանի  հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է հինավուրց ու երաժշտական Թիֆլիսում, ուր, նրա ասելով, «բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվել ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ...»: Բնակիչները ժողովրդական երաժշտությամբ են  անցկացրել ազգային ծեսերը, տոները, յուրաքանչյուր իրադարձություն, որոնց ականատեսն է եղել  պատանի Արամը, եւ որը հետագայում անջնջելի հիշողություն էր դառնալու, ձեւավորելու էր երաժշտական մտածողություն։ Ծնողները եւս երաժշտության հայրենիքից էին՝ Գողթան գավառից, ովքեր հոգատարությամբ են պարուրել իրենց սիրելի որդիներին: Փոքրիկ Արամի մանկությունն անցել է փողային նվագախմբում շեփոր նվագելով, երաժշտության դասերին անհամբերությամբ է սպասել, իսկ տանը ունեցել է մի հնամաշ դաշնամուր... 

Արամ Խաչատրյանի  ստեղծագործությունները միահյուսված են  հայ ժողովրդական երաժշտության երանգներով: Նա բարձր է գնահատել հատկապես Կոմիտասի երաժշտությունը, ուսումնասիրել է հայկական երաժշտության ակունքները: «Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ, ես մնում եմ հայ ...: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- ասել է անվանի հայը: Ապրելով ու ստեղծագործելով հայրենի սահմաններից այն կողմ՝ երբեք չմոռացավ ոչ իր արմատները եւ ոչ էլ մայրենի լեզուն, այլ հպարտացավ եւ ամբողջ աշխարհին ասաց՝ ես հայ եմ»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am