Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեություն

Շիրակի մարզում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեություն

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈւՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում մի շարք տնտեսվարողների գործունեություն, պարետի որոշմամբ, կասեցվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  արդեն մի քանի օր է Շիրակի մարզում ստուգումներ են անցկացնում Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի (ՍԱՏՄ)   ու  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) պատասխանատուները  (ԱԱՏՄ): Ստուգայցերի արդյունքում մի շարք տնտեսվարողների գործունեություն կասեցվել է:  

Հունիսի 4-ին  ՍԱՏՄ և  ԱԱՏՄ ներկայացուցիչները այցելեցին այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը պարետի որոշմամբ, 24 ժամով դադարեցվեց: Աշխատանքները կայացվել են՝ հիմք ընդունելով հունիսի 1-ին Գյումրիում իրականացված ստուգումների արդյունքները:

«Մշտադիտարկում մշտապես անում ենք, եթե չպահեցին պարետի որոշումը, արձանագրում ենք, ուղարկում ենք պարետին․ ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, ավելի երկար ժամանակով կկասեցվեն։ Այսօր 24 ժամով կկասեցվի գործունեությունը, հետագայում 72 ժամով»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը

Միայն ԱԱՏՄ կողմից ստուգայցերի  առաջին օրը մարզում կասեցվել է 47, երկրորդ օրը՝ 19, այսօր՝ 9 տնտեսվարողի գործունեություն: Լրագրողների հարցին, թե մի քանի օր առաջ ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումներ ունեցող օբյեկտներն ինչու են այսօր փակվում, երբ արդեն խախտումներ չկան, առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը տեղեկացրեց, որ  արձանագրման պահին կասեցման լիազորություն իրենց տրված չէ: Տվյալները ներկայացնում են պարետատուն: «Որոշումը պարետինն է: Ուրախ ենք, որ մարդիկ մեր այցից հետո վերացրել են խախտումները, բայց պետք է դրանք պահեն՝ անկախ ամեն ինչից: Սա ասում եմ, որովհետև դեպքեր ենք ունեցել, որ խախտումը վերացրել են, հետո մի քանի օր հետո գնացել ենք, տեսել ենք էլի նույն վիճակն է: Մարդիկ պետք է զգոն լինեն, չմտածեն՝ եկանք, գնացինք ու վերջ»,-նշեց պատասխանատուն:

Ստուգումները կառույցների կողմից մարզի բոլոր համայնքերում կլինեն շարունակական:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am