Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրից կօգտվեն 9171 աշխատողներ

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրից կօգտվեն 9171 աշխատողներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարեց և աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացրեց 9-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դրա արդյունքում աջակցությունից օգտվող ոլորտների թիվը հասցվում է 32-ի։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց ոլորտները։ Դրանք են՝

«1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.

2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.

3) թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն.

4) ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.

5) համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն.

6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.

7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն.

8) համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում.

9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:

«Այս փոփոխության արդյունքում կծածկվեն ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ»,- ասաց նա:

8-րդ միջոցառման շրջանակում այս պահին արդեն վճարել են 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am