Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները

ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցները համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ և ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝  միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ: Տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են խախտումներ, երբ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։

 Արձանագրված նշված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվում են արձանագրություններ։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ՝ ՀՀ պարետի ցուցումներին հետևելու և  COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են ինչպես նշված վարչական շրջաններում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am