Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագծի փոփոխությունները

Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 
չեղարկող նախագծի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը, որով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ Հովակիմյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել:

«Առաջինից երկրորդ ընթերցում իրականացվել են տեխնիկական որոշակի շտկումներ, փոփոխություններ: Երկու բովանդակային լրամշակում է իրականացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիտարկումների հիման վրա»,- ասաց Հովակիմյանը:

Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:

Հունիսի 1-ի նիստում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 83 «կողմ», 16 «դեմ» ձայներով:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am