Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Պատգամավորներն առաջարկում են սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր կարգավորում

Պատգամավորներն առաջարկում են սպառողական կրեդիտավորմանն առնչվող նոր 
կարգավորում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը ԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել օրենի նախագիծ, որով, ըստ էության, սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: «Արմենպրես»հաղորդմամբ՝«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ԱԺ հունիսի 2-ի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:

Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

 «Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում մենք առաջարկում ենք կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով, որպեսզի այն մարդիկ, որոնք եկամուտներ ունեն և հնարավորություն ունեն, սպասարկեն իրենց վարկը, դառնան ավելի առաջնահերթ»,-ասաց Մանուկյանը:

Այսպիսով, ԿԲ-ն կսահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որևէ առաջարկություն չի եղել:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով՝ փոփոխությունների իրականացումը կարող է պատասխանատու վարկավորումն էլ ավելի լավացնել:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ