Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի´ երեխաներ, շորհավորում եմ Ձեզ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարիների նման, փոքրիկներն այսօր էլ են ցանկանում մայրիկների, հայրիկների, տատիկների, պապիկների ու ընկերների հետ լինել այգիներում, պուրակներում, խաղահրապարակներում, զվարճանքի կենտրոններում:

«Ցավոք, համավարակի պատճառով այս տարի տոնն այդ կերպ նշելու հնարավորությունը սահմանափակված է։ Վստահ եմ, որ շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ մինչ այդ ձեր հարազատները կանեն հնարավորը, որ տոնը շարունակվի ամեն օր ու դառնա հիշարժան և ուրախ»,- գրել է Հարությունյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարն անհոգ մանկություն է մաղթել, առողջություն, խաղաղ երկինք ու ավելին սովորելու և իմանալու բազում հնարավորություններ, որ իրենք պատրաստ են ստեղծել հենց փոքրիկների համար։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am