Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ նիստը դարձյալ ընդմիջվեց. ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԱԺ նիստը դարձյալ ընդմիջվեց. ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստը դարձյալ ընդմիջվեց, այս անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 1-ի նիստն արդեն 20 րոպեով ընդմիջվել էր նաև «Իմ քայլը» խմբակցության խնդրանքով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի նախագահից ընդմիջում խնդրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ գտնում է, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]