Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրությունը սկսելու ժամկետներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրությունը սկսելու ժամկետներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջիկայում կսկսվի կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված  թեստերի արտադրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար։ Գերատեսչությունը մի քանի օրվա ընթացքում այս գործընթացն ավարտին կհասցնի, ինչից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 100 հազար թեստի արտադրություն, օրական՝ 1000-2000 թեստ»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով վերջին օրերին քիչ թեստավորումների մասին հարցին՝  ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք իրականացվում են ըստ ցուցումների։ Նա շեշտեց, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am