Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 5-ամյա երեխան հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 5-ամյա երեխան հիվանդանոց էր 
տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (խորհրդային) ընկել է վրան: Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արնահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- նշեց Դերձյանը։

Նրա խոսքով՝ մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am