Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խաչիկ Դաշտենց-110

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խաչիկ Դաշտենց-110

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Թիֆլիս, Ստեփանավան, Կարս, Ալեքսանդրապոլ՝ քաղաքից քաղաք, մանկատնից մանկատուն է տեղափոխվել գաղթի ճանապարհին «մեծացած» որբ մանուկը:

Փոքրիկ տղան սկսում է գրել բանաստեղծություններ, ընթերցում է օտարազգի ու հայ հեղինակների նշանավոր գործերը: Մի աշնանային  օր էլ,  երբ Եղիշե Չարենցն այցելում է մանկատուն՝ ապագա Դաշտենցը նրան է հանձնում իր բանաստեծությունների տետրը:

Մանկատան ներսում ստանալով միջնակարգ կրթությունն ու գրելով անդրանիկ բանաստեղծությունները՝ սկսվել է ապագա Դաշտենցի գրական ճանապարհը: Հայկական գյուղերում ստանձնել է ուսուցչի առաքելությունը: Ուսուցիչ Դաշտենցը կարեւորել է կրթությունը, հայ մանուկների գրագիտության հարցը, մայրենի լեզվի  իմացությունը: «Մենք հայ ենք, եկ խոսենք հայերեն»,- ահա Խաչիկ Դաշտենցի պատգամը:

Երեւանում, ապա Մոսկվայում ստացել է բարձրագույն կրթություն:

…-Տարիներ առաջ Լենինականում մի ջահել տղայի հետ ծանոթացա` Խաչիկ Դաշտենց անուն-ազգանունով, Երեւանում աչքովդ չի՞ ընկնում,- հարցրել է Եղիշե Չարենցը:

- Ընկնում է,...միասին ենք սովորում, նույն կուրսում,- պատասխանել է Գարեգին Բեսը:

Շատ տարիներ անց Չարենցը չէր մոռացել մանկատան այն սանին, նրա բանաստեղծությունները:  Չարենցի եւ Դաշտեցի հանդիպումը կայացել է Գարեգին Բեսի միջնորդությամբ, որով եւ ձեւավորվել է նրանց  գրական բարեկամությունը: Չարենցն առանձնակի հոգատարությամբ է վերաբերվել  երիտասարդ գրողին»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am