Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է 
առցանց տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, դիմումներն անձամբ լրացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ վերոնշյալ քաղաքացիների համար դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով՝ hhzk@mil.am էլեկտրոնային փոստի միջոցով:

«Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնեն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն որոշմամբ հաստատված դիմումի ձևը (Ձև 1)՝ հստակ նշելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության այն տարածքային ստորաբաժանումը, որտեղ հաշվառված է դիմողը, ազգանունը, անունը, հայրանունը, ամիս ամսաթիվը, ստորագրեն էլեկտրոնային տարբերակով (օրինակ՝ PAINT ծրագրի միջոցով ստեղծել համապատասխան ստորագրությունը և այն տեղադրել կից ներկայացվող դիմումի՝ ստորագրության համար նախատեսված միջակայքում):Լրացված դիմումները՝ կից փաստաթղթերի լուսապատճենների հետ միասին պետք է մինչև հունիսի 1-ը ուղարկվեն hhzk@mil.am էլեկտրոնային փոստի հասցեին: Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին (900018003401) փոխանցումները կարող են կատարվել էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 29-45-84 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am