Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ազատագրված բնակավայրերը նոր շունչ են առնում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ազատագրված բնակավայրերը նոր շունչ 
են առնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շահումյանցիները, գետաշենցիները եւ մարտունաշենցիներն այսօր ավելի շատ բարոյական աջակցության, ջերմ խոսքի կարիք ունեն,- նկատում է Ակնաբերդ համայնքի ղեկավար Համլետ Սայիլյանը: - Խորն է նրանց վերքը, իսկ բուժել կարելի է              միայն սրտացավ եւ հոգատար վերաբերմունքով: Գրեթե բոլորն էլ անասուններ, թռչուններ են խնամում, ունեն իրենց սեփական հողակտորները: Այս տարի շատերը հացահատիկ, եգիպտացորեն ու կարտոֆիլ են ցանել եւ առատ բերք են ակնկալում: Շուրջ երեսուն հոգի գործարար ծրագրեր են ներկայացրել հողագործական մթերքների                     արտադրության ու անասնապահության զարգացման ուղղությամբ եւ շուտով պետությունից վարկեր կստանան: Բազմաթիվ խնդիրներ ու սոցիալ-կենցաղային նշանակության հարցեր կլուծվեն, որոնք օրակարգում են, եւ կբարելավվի բնակչության կենսամակարդակը: Ժամանակի խնդիր է»:

Տեղահանված շահումյանցիներին Արցախի կառավարությունը հիմնականում վերաբնակեցրել է Ակնաբերդ, Չարեքտար, Դադիվանք եւ Տոնաշեն գյուղերում: Ճիշտ է, չլուծված հիմնախնդիրները քիչ չեն, սակայն, կարեւորն այն է, որ մարդիկ գլխավերեւում տանիք ունեն, տնամերձ այգի ու բանջարանոց են մշակում, օջախներում երեխաներ են ծնվում ու մեծանում, իսկ կառավարությունը նրանց համար դպրոցներ է բացել:                        Ակնաբերդի միջնակարգ դպրոցի (տնօրեն` Նորայր Գալստյան) շենքի վերակառուցման, նորոգման ու կահավորման հոգսերը հոգացել է գերմանահայ մի բարերար: Ապա այն հիմնանորոգվել ու կահավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ուր այսօր ավելի քան 130 դպրոցական է սովորում: Իսկ անհատ ձեռներեց Վիտալի Գրիգորյանը, որ ծնունդով Շահումյանից է, սեփական միջոցներով      հայրենակիցների համար 100 գլուխ կով է գնել ու բաժանել նրանց: Ոչ դյուրին գործ է ձեռնարկել շահումյանցիների մեկ այլ բարեկամ` Արտակ Ղահրամանյանը, ով Ակնաբերդում հեռախոսակայան է տեղադրել, եւ գյուղում գրեթե բոլոր ընտանիքներն էլ օգտվում են հեռախոսից...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am