Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նարինե Խաչատուրյանը դրական է գնահատում թանգարանների օնլայն գործունեությունը

Նարինե Խաչատուրյանը դրական է գնահատում թանգարանների օնլայն 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում գործող սահմանափակումների պայմաններում թանգարանները վիրտուալ հարթակում մշակել են բազմաթիվ ճանաչողական, կրթական, ինտերակտիվ  ծրագրեր, որոնք հետաքրքրել են հասարակության լայն շրջանակին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ նոր աշխատելաոճը թանգարանների տնօրեններին և աշխատակիցներին հնարավորություն տվեց օգտագործելու իրենց անսպառ երևակայությունն ու ստեղծագործականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Խաչատուրյանն այս մասին ասաց մայիսի 20-ին կազմակերպված «Թանգարանների կյանքը COVID19-ի օրերին» թեմայով վեբինարին:

«Եթե նախկինում քննադատական մոտեցում կամ թերահավատություն կար թանգարնների աշխատակազմերի, տնօրենների նկատմամբ, ապա ինձ համար մեծ մասամբ այդ ամենը փոխվեց, որովհետև նրանք մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեցին այս ընթացքում: Ես տեսա, թե նրանք ինչպես են իրենց լուման ներդնում ճգնաժամի հաղթահարման համար: Շատ կարևոր հարց լուծեցին և դեռ լուծում են՝ անելով ամեն բան, որ հասարակությունը չզրկվի թանգարանային մշակույթին առնչվելու իրավունքից»,-շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առցանց տիրույթում թանգարանները դարձել են թափանցիկ և հրաշալի երևում է, թե որ թանգարանն ինչ ներուժ ունի, ինչ կարողություններ ոչ միան տեխնիկական առումով, այլև՝  երևակայության:

Վեբինարնը նախաձեռնել  էին ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am