Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են բրազիլացիների մուտքն արգելելու հարցը

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են բրազիլացիների մուտքն արգելելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Բրազիլիայից ԱՄՆ այցելողների մուտքն արգելելու հնարավորությունը: Դա կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին: ԱՄՆ-ի նախագահին լրագրողները հարցրել էին, թե արդյոք դիտարկվո՞ւմ է բրազիլացիների մուտքի արգելքը ԱՄՆ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Մենք դիտարկում ենք դա. Բրազիլաան քիչ թե շատ տուժել է, նրանք խնդիրներ ունեն»,- պատասխանել է նախագահը: Նա նշել է, թե չի ինքը ցանկանում, որ մարդիկ գան ԱՄՆ ու վարակ տարածեն:

«Ես չեմ ցանկանում, որ այստեղ գան վարակվածներ: Մենք օգնում ենք Բրազիլիային, մենք ուղարկել ենք այնտեղ արհեստական շնչառական սարքավորումներ, նրանք դրա կարիքն ունեն»,-հավելել է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am