Տնտեսություն

Միքայել Մելքումյանն առաջարկում է խոցելի ոլորտների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ

1 րոպեի ընթերցում

Միքայել Մելքումյանն առաջարկում է խոցելի ոլորտների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է կորոնավիրուսի արդյունքում խոցելի դարձած ոլորտներների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկմանը:

«Վերջերս լսեցի մի ոլորտի լրջագույն մասնագետի ելույթ, այդ ոլորտում շրջանառությունը 40 տոկոսով իջել է: Մենք այս պարագայում չունենք այլընտրանք, քան գնալ հարկային արձակուրդների, գոնե այն ոլորտների, որոնք խոցված են»,-ասաց նա ու նշեց՝ այդ ոլորտներից են, օրինակ, զբոսաշրջությունը, հյուրանոցային տնտեսությունը:

Նա նշեց, որ պետք է գնահատում իրականացնել: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ որոշ բիզնեսներ կարող են փակվել:

Կառավարությունըմայիսի 14-ի նիստում որշում է կայացրելՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում