Չինաստանը` ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի հաղթող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց առաջին անգամ անցկացվող ՖԻԴԵ-ի«Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում Չինաստանի ընտրանին մրցեց ԱՄՆ թիմի հետ: Թեպետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2, սակայն Չինաստանի հավաքականը հռչակվեց մրցաշարի հաղթող, քանի որ կարևորագույն պարտիաներում չինացիները հաղթել են համապատասխան խաղատախտակների վրա:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի հավաքականը, որի կազմում մրցաշարին մասնակցում էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, գրավել է միայն երրորդ տեղը:
ՖԻԴԵ-ն առաջին անգամ անցկացրեց«Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես էին գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է: Մրցաշարին մասնակցում էինԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը