Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախագիծն  ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը:

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]